Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը հետ են մղել ռուսական զինծառայողների՝ Ղրիմին հարակից Խերսոնի տարածաշրջանի Արբատսկայա Ստրելկա տարածք մուտք գործելու փորձը:

Միևնույն ժամանակ, ուկրաինական սահմանապահ զորքերի խոսնակ Օլեհ Սլոբոդանը «Ասոշիեյթեդ պրեսին» հայտնել է, որ շաբաթ օրը մոտ 120 ռուսաստանցի զինծառայողներ գրավել են Ղրիմից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ստրելկովա» գազաբաշխիչ կայանը:

Տարբեր հաշվարկներով, Ղրիմում կա 15,000-ից 20,000 ռուս զինծառայող:

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան «իրեն իրավունք է վերապահում գործադրել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի կողմից ռազմական ներխուժումը կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG