Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է հակապատերազմական ակցիա` «Խաղաղության երթը»: Մասնակիցները Պուշկինի հրապարակից քայլերթով կհասնեն Ակադեմիկոս Սախարովի պողոտա, որտեղ տեղի կունենա հանրահավաք: Իշխանությունների հետ համաձայնեցված է, որ ակցիային կարող են մասնակցել մինչև 50 հազար մարդ:

Հավաքվածներն իրենց բողոքն են բարձրաձայնում ընդդեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման, քննադատում են ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությունը: Քայլերթի մասնակիցները կրում են Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշներ:

Ակցիան կազմակերպել են մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ:

ԻՆՏԵՐՖԱՔՍ-ի փոխանցմամբ, Մոսկվայի դատախազությունը նախազգուշացրել է կազմակերպիչներին օրենքի խախտումների անթույլատրելիության մասին:

«Ոչ պատերազմին» կարգախոսով այսօր ակցիաներ են տեղի ունենում Սանկտ Պետերբուրգում և մի շարք այլ ռուսաստանյան քաղաքներում` ի պաշտպանություն մոսկովյան «Խաղաղության երթի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG