Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե իր երկիրը «աննախադեպ ագրեսիայի» է ենթարկվել Ռուսաստանի կողմից:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և ես ասել եմ Ռուսաստանի ներկայացուցչին` մենք բանակցությունների ձեռք ենք մեկնում, իսկ դուք փոխարենը առաջ եք մղում հրանոթներ ու տանկեր», - ընդգծել է նա` հավելելով. - «Ժամանակն անցնում է, և մենք որևէ ցանկություն Ռուսաստանի կողմից չենք տեսնում»:

«Մենք, սակայն, տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը, շեշտում եմ` ամբողջ աշխարհը, դատապարտում է Ռուսաստանի Ուկրաինային տարածքում աննախադեպ ռազմական ինտերվենցիայի համար», - Վաշինգտոնից վերադառնալուց հետո Կիևի օդանավակայանում լրագրողներին ասել է Յացենյուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG