Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմին:

Հանդիպմանը մասնակցել են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշեւդյանը:

Արմեն Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպումը տեղի է ունեցել մասնավոր տարածքում:

Բանակցություններին մասնակցած ԲՀԿ ղեկավար անդամ Ստեփան Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպումը «նորմալ է անցել»։

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ «հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները»:

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում, հիշեցնենք, արդեն տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար կներկայացուցիչների առանձին հանդիպումները ՀՅԴ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների ղեկավար կազմերի հետ:
XS
SM
MD
LG