Մատչելիության հղումներ

logo-print

Ուսումնասիրվել են պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքները


Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը:

Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` կրթության նախարարության պատվերով։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել նպատակային քաղաքականության հանգեցնի:

Այժմ, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850 ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ: 2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG