Մատչելիության հղումներ

logo-print

ՏՄՊՊՀ-ն «Վեստա» ընկերությանը տուգանել է 15 միլիոն դրամի չափով


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի (ՏՄՊՊՀ) այսօր կայացած նիստում «Վեստա» ընկերությունը տուգանվեց 15 միլիոն (մոտ 36 000 դոլար) դրամի չափով:

««Վեստա»-ն գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկերների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու հանգամանքը»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրությունում:

Հանձնաժողովը այս և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարել այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG