Մատչելիության հղումներ

«Բավարիա» ակումբի նախագահը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման


Մյունխենի դատարանը «Բավարիա» ակումբի նախկին աստղ և ներկայիս նախագահ Ոլի Հյոնեսին մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու մեջ և դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման։

Ըստ դատարանի, Հյոնեսի չվճարած հարկերի գումարը կազմել է 27 միլիոն 200 հազար եվրո։ Հյոնեսն իր թաքցրած եկամուտը պահել է շվեյցարական բանկում։

Նրա փաստաբանը խնդրել է ներողամտություն ցուցաբերել Հյոնեսի նկատմամբ, քանի որ «Բավարիայի» 62-ամյա նախագահը կամավոր խոստովանել է հարկերից խուսափելու հանգամանքը, սակայն դատարանը պաշտպանի փաստարկը չի ընդունել, հայտարարելով, որ Հյոնեսը խոստովանել է մեղքը միայն այն բանից հետո, երբ արդեն սկսվել է հետաքննությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG