Մատչելիության հղումներ

logo-print

2 միլիարդ դրամ՝ վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար


Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը:

Ըստ կառավարության կայքէջի տեղեկատվության՝ այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG