Մատչելիության հղումներ

logo-print
Իր անմիջական աջակցությունը Ուկրաինային ցուցադրելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ։

Երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգնած է Ուկրաինայի կողքին և թույլ չի տա, որ խախտվի երկրի տարածքային ամբողջականությունը։

ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է, որ Արևմուտքը ստիպված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի նախագահը չփոխի Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը։ Յացենյուկն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց երբեք չի հանձնվի երկրի ինքնիշխանությունը պահելու պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG