Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG