Մատչելիության հղումներ

logo-print
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմի ճգնաժամի հարցում մերժում է ցանկացած դիվանագիտական շփում։ Հիշեցնենք, այսօր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ։

Տուրչինովը AFP-ին փոխանցել է, որ Ղրիմի համար Ուկրաինան չի պատերազմի թվով իրեն մեծապես գերազանցող Ռուսաստանի հետ, քանի որ դա երկրի արևելյան սահմանը անպաշտպան կդարձնի։

Նա ասել է, որ Մոսկվան մինչ այժմ մերժել է «արտգործնախարարության և երկրի իշխանության հետ ցանկացած շփում» և նաև «մերժում է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG