Մատչելիության հղումներ

logo-print
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի հրապարակել է «Ինտերնետի թշնամիների» իր ամենամյա ցանկը։

Կիբերգրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրը հրապարակված զեկույցը նպատակ ունի ուշադրություն հրավիրել «պետական այն մարմինների և գործակալությունների վրա, որոնք համացանցում գրաքննություն են իրականացնում կամ հետևում են մարդկանց»։

Ցուցակում կրկին հայտնվել են Բելառուսը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, սակայն այս տարի նաև «նորելուկներ» կան։

Զեկույցի հեղինակներն ասում են, որ «ինտերնետի թշնամիները» արդեն նաև այնպիսի երկրներ են, որտեղ «ավանդաբար պաշտպանվել է խոսքի ազատությունը և տեղեկատվության ազատ տարածումը»։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։

Զեկույցի համաձայն՝ այս երեք երկրներում «որոշ հետախուզական ծառայություններ ոչնչով լավը չեն իրենց չինական, ռուսական, իրանական, բահրեյնական գործընկերներից» ինտերնետում ազատությունը ոտնահարելու առումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG