Մատչելիության հղումներ

Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի երրորդ մասնաբաժնի համաձայնագիրը


ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը մարտի 11-ին ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության վարչությունը:

«Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG