Մատչելիության հղումներ

ՌԴ կառավարությունը առաջարկում է հեշտացնել քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու դիմողների համար


Russia -- At a State Duma additional plenary session, Moscow, 28Feb2012

Russia -- At a State Duma additional plenary session, Moscow, 28Feb2012

Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար:

Խոսքն այն քաղաքացիներին մասին է, որոնց հարազատները ապրել են կամ Ռուսաստանում, կամ Խորհրդային Միության տարածքում:

Այս նոր օրինագծի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Նրանք, ովքեր կցանկանան ստանալ ՌԴ քաղաքացիություն, պետք է հանձնեն ռուսաց լեզվի քննություն:

Փոփոխություն է լինելու նաև «Համերկրացիների մասին» օրենքում, նախկին վեց ամսվա փոխարեն, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիները, ՌԴ քաղաքացիություն կստանան երեք ամսում:

Սա ընդամենը օրինագիծ է, սակայն փորձագետները համոզված են, որ առաջիկայում այն կանցնի անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը և ուժի մեջ կմտնի: Փորձագետները այս նոր օրինագիծը կապում են ուկրաինական իրադարձությունների հետ և հավելում են, որ ռուսաց լեզվի քննությունների շնորհիվ Ռուսաստանը կփորձի որոշ չափով սահմանափակել միգրանտների թիվը Միջին Ասիայի հանրապետություններից:

Միգրանտների հարցով զբաղվող լրագրող, իրավապաշտպան Լիդիա Գրաֆովան ասում է՝ կստեղծվեն հատուկ հանձնաժողովներ, որոնք կստուգեն այս կամ այն մարդու ռուսերենին տիրապետելու աստիճանը և կորոշեն՝ նա կարող է ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, թե՝ ոչ:

Անշուշտ այս գործընթացն ուղղակի կապ ունի ուկրաինական ճգնաժամի հետ, ասում են փորձագետները: Ռուսաստանի զարգացման ինստիտուտի ավագ փորձագետ Եվգենի Գոնտմախերը պնդում է, որ այս օրինագծի արդյունքում Ռուսաստանը փաստորեն անսահմանափակ քանակի անձնագրեր կտրամադրի Արևելյան Ուկրաինայի բնակիչներին, ինչպես դա արել էր Աբխազիայում կամ Հարավային Օսիայում:

Հայաստանում էլ մտավախություն կա, որ այս նոր նախաձեռնության հետևանքով արտագաղթի նոր աճ կգրանցվի: Նկատենք, սակայն, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրական դաշտը շատ խճճված է ու թեև դե յուրե գոնե այն քաղաքացիների համար, ովքեր օրինական աշխատում և ապրում են Ռուսաստանի տարածքում, քաղաքացիություն ստանալը դժվար չէ, իրականում միգրացիոն մարմինները համարվում են չափազանց կոռումպացված: Շատ հաճախ աշխատանքային միգրանտները գերադասում են ապօրինի աշխատել Ռուսաստանում:
XS
SM
MD
LG