Մատչելիության հղումներ

Մալազիայի իշխանությունները սկսել են անհետացած մարդատար ինքնաթիռի որոնողական աշխատանքներն իրականացնել Անդամանյան ծովի հարավային հատվածում՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու որոնողական աշխատանքների սկզբնական վայրից:

Այս մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի ղեկավարը՝ առանց բացատրելու, թե ինչու են որոնողական աշխատանքները հենց այդտեղ իրականացվում:

Միևնույն ժամանակ Վիետնամը հայտարարել է, որ դադարեցնում է որոնողական աշխատանքները իր ջրերում:

239 մարդու տեղափոխող ինքնաթիռը անհետացել էր շաբաթ օրը: Մի քանի երկրներ համատեղ փնտրում են այն: Ինքնաթիռի վթարի պատճառը հայտնի չէ, թեև շրջանառվում են մի քանի ենթադրություններ՝ տեխնիկական անսարքությունից մինչև ահաբեկչություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG