Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է․- «Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:

Եվրոպական դատարանը, հիշեցնենք, դեկտեմբերի 17-ին արդարացրեց թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին, ում Շվեյցարիայի դատարանը 2007 թվականին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար և 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանելու որոշում կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG