Մատչելիության հղումներ

Այսօր Բարաք Օբաման կընդունի Արսենի Յացենյուկին


Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդիպելու է Ուկրաինայի ժամանակավոր կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկին։

Այսօրվա հանդիպմանը նախորդել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի փաստաթղթի հրապարակումը, որը մեղադրում է Ռուսաստանին Ղրիմն օկուպացնելու համար։

Այս խորհրդանշական փաստաթուղթը, որը պարզապես արտահայտում է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի կարծիքը, ընդունվել է համարյա միաձայն, իսկ պալատի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ աջակցություն ցույց տալ Ուկրաինայի նոր կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG