Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախության հռչակագիր ընդունեց:

«Ընդունելով հռչակագիրը՝ մենք հայտարարում ենք, որ հանրապետություն ենք ու արդեն որպես հանրապետություն ենք լինելու Ռուսաստանի կազմում»,- լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:

Նա նաև նշել է, որ հռչակագրի ընդունումով Ղրիմի անվանումից «ինքնավար» բառը դուրս է գալիս և այսուհետ Ղրիմը կոչվելու է Ղրիմի Հանրապետություն:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Կոնստանտինովը նաև ասել է, որ անկախության հռչակագիրը ընթացակարգային անհրաժեշտ փաստաթուղթ է, որպեսզի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթացը լեգիտիմ լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG