Մատչելիության հղումներ

Յանուկովիչը «ոչ լեգիտիմ» է անվանել նախագահի արտահերթ ընտրությունը


Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրությունները ապօրինի են:

«Իշխանության ցանկացած մարմին, որ կձևավորվի այդ ընտրությունների արդյունքում, լեգիտիմ չի լինի»,- Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հայտարարել է Յանուկովիչը:

Կիևից հեռանալուց հետո Ուկրաինայի նախկին նախագահը արդեն երկրորդ անգամ է Դոնի Ռոստովում հայտարարությամբ հանդես գալիս:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG