Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG