Մատչելիության հղումներ

Կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին


Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը:

Բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալզու ընթերցասեր հասարակայնության և ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական և մասնագիտական գրականություն ընթերցելու լայն հնարավորություն կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG