Մատչելիության հղումներ

Մերկելը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Արսենի Յացենյուկ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Արսենի Յացենյուկ

Անգելա Մերկելը մարտի 13-ին Բունդեսթագում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա, փոխանցում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

«Ուկրաինայում և առաջին հերթին Ղրիմում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ»,- ասել է Զայբերտը։

Գերմանացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Մերկելը ինտենսիվ կերպով աշխատում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ և կոչ է արել Ռուսաստանին նպաստել Ուկրաինայում կոնտակտային խումբ ստեղծելուն, որի շրջանակներում Մոսկվան և Կիևը հնարավորություն կունենան երկխոսություն սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG