Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարևորել Մրկիչի այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից:

Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:

Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG