Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, Սպիտակ Տանը կընդունի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին։

Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ Տան հաղորդագրությունը, տեղեկացնում են, որ հանդիպման նպատակն է ցույց տալ Միացյալ Նահանգների միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին։

Օբաման ու Յացենյուկը կքննարկեն Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ռազմական միջամտությանը խաղաղ ճանապարհով պատասխանելու ուղիները։ Քննարկման առանցքում են լինելու նաև Ուկրաինային տնտեսական աջակցություն ցուցաբերելու հարցերն ու մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG