Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը պատրաստվում է Ղրիմի հարցը քննարկել ԱՄՆ-ում


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը շաբաթ օրը հայտարարել է, որ այս շաբաթ գնալու է Վաշինգտոն` Ռուսաստանի հետ Ղրիմի շուրջ ծագած հակամարտությունը քննարկելու համար:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ռուսական ուժերը գրավել են Ղրիմի արևելյան սահմանապահ ուղեկալներից մեկը: Այդպիսով, ըստ ուկրաինացի սահմանապահների, ռուսներն այժմ վերահսկում են Ղրիմի 11 սահմանապահ ուղեկալներ:

Ղրիմի ռուսամետ տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստվում են մարտի 16-ին հանրաքվե անցկացնել Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանի միանալու հարցով:

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը, մինչդեռ, հայտարարել է, որ Ուկրաինան իր տարածքից մեկ սանտիմետր անգամ չի զիջի ռուսներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG