Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին ելույթ կունենա Կիևում


Միխայիլ Խոդորկովսկի, Բեռլին, 22 դեկտեմբերի, 2013թ.

Միխայիլ Խոդորկովսկի, Բեռլին, 22 դեկտեմբերի, 2013թ.

Նախկին բանտարկյալը ուկրաինական համալսարանում խոսելու է իրավունքների և ազատության թեմայով: թյան մասին։

ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, նախկին մեծահարուստ, ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով Ռուսաստանում երկարատև ազատազրկման դատապարտված և միայն անցյալ տարեվերջին ազատ արձակված ու Եվրոպա տեղափոխված Միխայիլ Խոդորկովսկին հաջորդ երկուշաբթի օրը ելույթ կունենա Կիևում։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Խոդորկովսկին մարտի 10-ին դասախոսությամբ հանդես է գալու Կիևի ազգային տեխնիկական համալսարանում։

«Դասախոսության թեման է «Իրավունքները և ազատությունները», հանդիպումը սկսվելու է ժամը 12-ին համալսարանի գիտական խորհրդի դահլիճում», - ասել է Խոդորկովսկու մամլո խոսնակ Օլգա Պիսպանենը, հավելելով, որ դա կլինի բաց ելույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Խոսնակի փոխանցմամբ, Խոդորկովսկու կիևյան այցի օրակարգում նախատեսված է միայն այդ դասախոսությունը, սակայն չի բացառվում, որ տեղի ունենա նաև հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ։

Խոդորկովսկին համարվել է Կրեմլի խիստ ընդդիմախոսը, նա հերքել է ֆինանսական մեքենայությունների մեղադրանքները և իր երկարատև ազատազրկումը որակել է որպես Կրեմլի քաղաքական վրեժխնդրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG