Մատչելիության հղումներ

Դեշիցյա. «Եթե Մոսկվան դադարեցնի գազամատակարարումը, կանցնենք վառելափայտի»


Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցյան Կիևում ասուլիսի ժամանակ, 3-ը մարտի, 2014թ․

Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցյան Կիևում ասուլիսի ժամանակ, 3-ը մարտի, 2014թ․

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցյան այսօր Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է:

«Հանրաքվեն բողոքարկելու միակ ձևը միջազգային հանրությանն ասելն է, որ քվեարկության արդյունքները չեն ունենա որևէ իրավական հիմք», - ասել է Դեշիցյան:

Խոսելով ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է․ - «Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները, մենք ստիպված կլինենք այլ աղբյուրներ հայթայթել, ասենք՝ վառելափայտ: Ի վերջո, մենք կարող ենք նաև առանց ջեռուցման մնալ, ի վերջո, դրսում արդեն գարուն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG