Մատչելիության հղումներ

logo-print

Ավիավթար Հարավային Ասիայում․ կործանվել է 239 ուղևոր տեղափոխող «Բոինգ»-ը


Մալայզիա - Կուալա-Լումպուրի օդանավակայանը, արխիվ

Մալայզիա - Կուալա-Լումպուրի օդանավակայանը, արխիվ

«Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության 239 ուղևոր տեղափոխող «Բոինգ-777» ինքնաթիռը այսօր առավոտյան կործանվել է Հարավ-Չինական ծովում` Վիետնամի օդային տարածքում:

Կուալա-Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավի հետ կապը ընդհատվել է վայէջքից մոտ 90 րոպե առաջ:

Չինական աղբյուրների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Վիետնամի ծովափից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG