Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ «չձեռնարկել շտապողական և չմտածված քայլեր» ի պատասխան Ղրիմի ճգնաժամի:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը կվնասի Միացյալ Նահանգներին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Լավրովը զգուշացրել է, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները «անխուսափելիորեն բումերանգի պես կհարվածեն հենց Միացյալ Նահանգներին»:

Քերրին, իր հերթին, «ընդգծել է իրավիճակը դիվանագիտորեն լուծելու կառուցողական ուղի գտնելու կարևորությունը, որը հաշվի կառներ Ուկրաինայի ժողովրդի, Ռուսաստանի և միջազգային հանրության շահերը», ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրությունից մեջբերում է BBC-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ «պետքարտուղար Քերրին և արտգործնախարար Լավրովը համաձայնել են առաջիկա օրերին շարունակել խորհրդակցել առաջ շարժվելու ուղու շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG