Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական կողմը պնդում է, որ գերի է վերցրել Արսեն Խոջոյանին


Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին փնտրում են իրենց համագյուղացի 1991 թվականի ծնված Արսեն Խոջոյանին:

Գյուղապետի խոսքով, Խոջոյանը ոչխար է արածեցրել արոտավայրում և չի բացառվում, որ մառախուղի պատճառով մոլորված և հայտնված լինի սահմանից այն կողմ:

Այսօր, ժամը 5-ի սահմաններում ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին, որ Թովուզի շրջանում է հայտնվել Հայաստանի քաղաքացի 1991 թվականին ծնված Արսեն Խոջոյանը: Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը հաստատել է այդ փաստը:

Հայկական կողմից Խոջոյանի անհետացման մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG