Մատչելիության հղումներ

Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում
Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում
Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

«Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Նկատի ունենալով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար մի շարք եվրոպական կոնվենցիաների և միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանը հանդես կգա համապատասխան միջնորդություններով:

Մեկ ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած 77-ամյա ծերունին երեկ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա մարմին բազմաթիվ վնասվածքներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG