Մատչելիության հղումներ

Ղարաբաղի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել աշխատավարձերը


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սկսել է աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է հուլիսի 1-ից պետական հատվածի վարձատրության գործընթացում սպասվող արմատական փոփոխության մասին, ըստ որի՝ նվազագույն ամսական աշխատավարձ կսահմանվի 50 հազար դրամը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի կառավարության մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG