Մատչելիության հղումներ

Քերրին բանակցություններ կվարի Հորդանանում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Փարիզ, 5-ը մարտի, 2014թ․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Փարիզ, 5-ը մարտի, 2014թ․
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չպլանավորված այցով գտնվում է Հորդանանի Ակաբա քաղաքում՝ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցերը: Այս մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:

«Ջոն Քերրին հանդիպելու է Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդի և այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Նասեր Յուդեհի հետ, ով Քերրիի հետ նույն չվերթով է վերադարձել», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Բանակցությունների թեման, ինչպես սպասվում է, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցն է, որում ԱՄՆ-ը միջնորդ է հանդիսանում:

Իսրայելա - պաղեստինյան բանակցությունները վերսկսվել են անցյալ տարվա հունիսին՝ երեք տարվա դադարից հետո: Կողմերը 9-ամսյա ժամանակահատված էին սահմանել խաղաղությանն ուղղված պայմանավորվածությունները կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG