Մատչելիության հղումներ

Նախագահը Դուբլինում հանդիպումներ է ունեցել


Նախագահ Սերժ Սարգսյանը արտերկրում ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը արտերկրում ելույթի ժամանակ, արխիվ

Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ - կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG