Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա․ «Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ուկրաինան»


Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը ողջունում են միմյանց Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի հանդիպման շրջանակներում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը ողջունում են միմյանց Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի հանդիպման շրջանակներում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ լեգիտիմ են համարում Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ուկրաինան:

Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հորդորել է ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի նախկին նախագահի, նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և նրանց մերձավորների մուտքի վիզայի և բանկային հաշիվների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG