Մատչելիության հղումներ

logo-print

Հղիները ետ չեն ստանա վճարած գումարները


Շուրջ 500 հղիներ, ովքեր փորձարարական ծրագրի շրջանակներում արդեն իսկ 10-20 հազար դրամ են վճարել իրենց բուժման համար, այդ գումարը ետ չեն ստանա, չնայած նախարարությունը օրեր առաջ չեղյալ համարեց բարդություններ ունեցող հղիների համար սահմանված համավճարը:

Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է, որ այդ կանայք ու նրանց հարազատները իրենց ցանկությամբ են վճարումներ կատարել և բողոքողներ գրեթե չեն եղել:

Այս փորձարարական ծրագիրը իրականացվել է վերջին 5 ամիսների ընթացքում կառավարության որոշմամբ՝ Երևանի երկու ծննդատներում: Ավագյանն ասում է՝ եթե հղիները չէին ցանկանում վճարել, կարող էին ընտել այլ ծննդատներ:

Մինչ Առողջապահության նախարարությունը սա մեծ գումար չի համարում, «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Էլվիրա Մելքսեթյանն ասում է, որ այս գումարը չի կարող էական չլինել Հայաստանում ապրող շատ ընտանիքների համար:

Մանրամասները տեսանյութում։
XS
SM
MD
LG