Մատչելիության հղումներ

logo-print

Մամիկոն Խոջոյանի բուժումը կշարունակվի Երևանում


Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնում

Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնում

Օրեր առաջ ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մամիկոն Խոջոյանը հինգշաբթի օրը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կշարունակվի նրա բուժումը։ Բժիշկների փոխանցմամբ՝ 77-ամյա ծերունու վիճակը կայուն ծանր է։

Ավելի քան մեկ ամիս ադրբեջանական գերության մեջ գտնված Խոջոյանին, ըստ հարազատների և Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանում խոշտանգել են, նա բազմաթիվ վնասվածքներ՝ կոտրվածքներ ու կապտուկներ ունի։ Հոգեկան խնդիրներ ունեցող Վերին Կարմիրաղբյուր գյուղի (Տավուշի մարզ) տարեց բնակիչը հայրենադարձվել էր երեքշաբթի օրը և անմիջապես տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG