Մատչելիության հղումներ

logo-print

Ամենամսյա պարգևավճարներ զոհված հերոսների ընտանիքների համար


Հայաստանի կառավարությունը այսօր հաստատեց երկրի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը:

Զոհված` Հայաստանի Ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվեց 250 հազար դրամ (շուրջ 600 դոլար), զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ:

Որոշումը տարածվում է այս տարվա հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG