Մատչելիության հղումներ

Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշում ընդունեց


Ռուսաստանի պետական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի վրա, 27-ը փետրվարի, 2014թ․
Ռուսաստանի պետական դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի վրա, 27-ը փետրվարի, 2014թ․
Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել ինքնավարության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին:

«Մտնել Ռուսաստանյան Դաշնության կազմի մեջ՝ Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտի իրավունքներով», - ասված է որոշման տեքստում, որը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության է տրամադրել Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը:

Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն որոշվել է թերակղզում անցկացնել ոչ թե մարտի 30-ին, ինչպես ենթադրվում էր, այլ մարտի 16-ին, այսօր հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:

Ռուսաստանի Պետդումայում հայտարարել են, որ համապատասխան օրինագիծը պատրաստ են քննարկել արդեն հաջորդ շաբաթ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կազմում ընդգրկվելու Ղրիմի խորհրդարանի դիմումը:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG