Մատչելիության հղումներ

Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակել մարտի 16-ին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ հանրաքվեի կդրվի երկու հարց․ - «Առաջին՝ կո՞ղմ եք արդյոք Ռուսաստանյան Դաշնության կազմ Ղրիմի մտնելուն որպես Դաշնության սուբյեկտ: Երկրորդ՝ կո՞ղմ եք արդյոք Ղրիմի 1992 Սահմանադրության վերականգնմանը»:

Ղրիմի 1992 թվականի Սահմանադրության համաձայն՝ հանրապետությունը մտնում է Ուկրաինա պետության մեջ և նրա հետ հարաբերությունները որոշում է պայմանագրի և համաձայնությունների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG