Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ «հնարավոր կամուրջ ԵՄ-ի և ՄՄ-ի միջև»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ

Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ: Այդ մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին:

Դեսպանի խնդրանքով Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան - Եվրամիություն գործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն այս տարվա փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015 թվականների միջոցառումների ցանկը»` հավելելով, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG