Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հայերը «շատ մտահոգ են»


Ուկրաինա - Մարդիկ լրատվական հաղորդում են դիտում Կիևի Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում տեղադրված մեծ էկրանին, 4-ը մարտի, 2014թ․
Ukraine -- A woman looks on as people watch news on a large TV screen at the Independence square in central Kyiv, March 4, 2014

Ուկրաինա - Մարդիկ լրատվական հաղորդում են դիտում Կիևի Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում տեղադրված մեծ էկրանին, 4-ը մարտի, 2014թ․ Ukraine -- A woman looks on as people watch news on a large TV screen at the Independence square in central Kyiv, March 4, 2014

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ հայ համայնքի ներկայացուցիչները չեն բացառում, որ երկիրը կարող է ներքաշվել պատերազմում։

Ուկրաինայի հայերը շատ մտահոգ են, թե ինչ է տեղի ունենալու երկրում»: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այդ մասին ասաց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։

Ըստ նրա՝ Ուկրաինայում բնակվող շատ հայերի եկամուտը զգալիորեն նվազել է, իսկ ոմանք մտածում են կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան տեղափոխվելու մասին։

«Ազատության» հարցին՝ արդյոք Ուկրաինայի հայերը հարում են քաղաքական որևէ թիմի, Գրիգորիս արքեպիսկոպոսը պատասխանեց, որ հայերը հիմնականում քաղաքական առումով շատ ակտիվ չեն, բայց «բոլոր կողմերում էլ հայեր կան, հնարավոր չէ ընդհանուր խոսել համայնքի քաղաքական կողմնորոշման մասին»։ «Հայերը փորձում են լինել զգույշ և ցայտուն կեպով չդիրքորոշվել ոչ մեկի կողմը», - ասաց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդը:

Ըստ արքեպիսկոպոսի՝ համայնքի ներկայացուցիչները չեն բացառում, որ Ուկրաինան կարող է ներքաշվել պատերազմում։

«Ապատեղեկատվություն շատ-շատ է տարածվում, բոլորս դրանից զգուշանում ենք, անմիջապես որևէ լուրի, որ սկսում է շրջանառվել, չենք հավատում, մի քանի աղբյուրներից փորձում ենք ճշտել իսկությունը», - ասաց Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG