Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ


Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող Բուդապեշտի հռչակագիրը ստորագրած չորս պետություններից երեքի` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քիչ առաջ Փարիզում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով անհապաղ կարգով միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղրիմ և Արևելյան Ուկրաինա:

Այս հայտարարությունն ընդունվեց Ջոն Քերիի, Ուիլյամ Հեյգի և Անդրեյ Դեշիցայի`մոտ երկու ժամ տևած բանակցությունների ավարտին: BBC-ի տեղեկություններով, ռուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել այս հանդիպմանը:

Իսկ Reuters-ը քիչ առաջ հաղորդել է, թե առաջիկա ժամերին Ուկրաինայում ստեղծված կացությունը կարող է քննարկվել արդեն բազմակողմ ձևաչափով․ ուկրաինական ճգնաժամը պատրաստվում են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները: Բանակցությունների նախաձեռնողը Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG