Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել են օտարված տների բնակիչները


Սովետսկայա թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, Բաքու, 3-ը մարտի, 2014
Սովետսկայա թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, Բաքու, 3-ը մարտի, 2014
Բաքվում ձերբակալվել են Սովետսկայա թաղամասի յոթ բնակիչներ, ովքեր ավելի վաղ մասնակցել էին իրենց օտարված բնակարանների դիմաց տրամադրվելիք փոխհատուցման չափը վերանայելու բողոքի ակցիաներին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Սովետսկայա թաղամասի բնակիչները ավելի մեծ փոխհատուցում են պահանջում իրենց կորցրած տների դիմաց։ Կառավարությունը առաջարկել է 1500 մանաթ (մոտ 2050 դոլար) 1 քառակուսի մետրի դիմաց, բայց սեփականատերերն ասում են, որ այդ տարածքում տների շուկայական արժեքը շատ ավելին է առաջարկվածից (1քմ-ը՝ մոտ 5000 մանաթ)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG