Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բախումների զոհերի թիվը հասավ 99-ի


Ուկրաինա - Բախումների ժամանակ զոհված ցուցարարների դիակները Մայդանում, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա - Բախումների ժամանակ զոհված ցուցարարների դիակները Մայդանում, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Վերջին օպերատիվ տվյալներով՝ անցած տարվա նոյեմբերի 30-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և տարածաշրջաններում զանգվածային ակցիաների ժամանակ զոհվել և մահացել է 99 մարդ: Այդ մասին ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությանը փոխանցել են երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ փետրվարի 18-ից մինչև մարտի 5-ը Կիևի կենտրոնում բախումների վայրերից շտապ բուժօգնության բրիգադներին և բուժհաստատություններ է դիմել 1039 տուժող, նրանցից 676-ը հոսպիտալացվել են: Ներկայումս Կիևի բուժհաստատություններում է 210 մարդ, ընդ որում վերջին մեկ օրվա ընթացքում շտապ բուժօգնության բրիգադներին է դիմել 31 մարդ, նրանցից հոսպիտալացվել է 19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG