Մատչելիության հղումներ

Այսօր Փարիզում կհանդիպեն Քերրին և Լավրովը


Քերրի - Լավրով հանդիպումը Մյունխենում, 31-ը հունվարի, 2014թ․

Քերրի - Լավրով հանդիպումը Մյունխենում, 31-ը հունվարի, 2014թ․

Այսօր նախատեսվում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց ընթացքում երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական ճգնաժամը մեղմելու ուղիներ կփնտրեն:

Հանդիպումը կայանալու է Փարիզում՝ Լիբանանի հարցով կոնֆերանսի շրջանակներում:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ որակել է «ագրեսիայի ակտ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչդեռ, նույն օրը կայացած ասուլիսի ժամանակ հերքել է ռուսական զորքերի ներգրավվածությունը Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններում՝ պնդելով, թե թերակղզու ռազմաբազաները շրջափակում են «Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG