Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն այսօր կայցելի Ղրիմ:

Ինչպես հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը, Միննիխանովը կարող է միջնորդ հանդիսանալ Ղրիմի թաթարների և թերակղզու ներկայիս ռուսամետ ղեկավարության միջև բանակցությունների ժամանակ:

Նախորդ շաբաթ Ղրիմում տեղի ունեցող ցույցերի ժամանակ տեղի թաթար և ռուսամետ բնակիչների միջև բախումներ տեղի ունեցան, քանի որ թաթարները հանդես էին գալիս թերակղզին Ուկրաինայի կազմում պահելու օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG