Մատչելիության հղումներ

Ռուսաստան - Արևմուտք հարաբերություների սրումը «կազդի Հայաստանի տնտեսության վրա»


Ռուսաստան - Արևմուտք հարաբերություների սրումը «կազդի Հայաստանի տնտեսության վրա»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Ռուսաստան - Արևմուտք հարաբերություների սրումը «կազդի Հայաստանի տնտեսության վրա»

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը կազդի Հայաստանի տնտեսության վրա:

«Նախ, մեզ մոտ շատ մարդիկ աշխատում են Հայաստանից դուրս և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Ռուսաստանում, և՛, ինչու չէ, Ուկրաինայում և այլն: Այնտեղ ցնցումներ են գնում: Բնական է, որ մարդը, որը ապրում է այս երկրներում, այդ ցնցումը չի կարող չզգալ: Այսինքն՝ վտանգ կա, որ տրանսֆերտները դեպի Հայաստան քչանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեսրոբյանը:

Ըստ «Կենտրոնական բանկի տեղեկագիր» պարբերականի՝ անցած տարի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց մեր հայրենակիցները մոտ 1 մլրդ 607 մլն դոլար փոխանցումներ են կատարել, այդ թվում ԱՄՆ-ից՝ ավելի քան 82 մլն դոլար, Ուկրաինայից՝ ավելի քան 17 մլն:

Մեսրոբյանի խոսքով՝ տրանսֆերտների կրճատումը կհանգեցնի այլ նաև բացասական հետևանքների․ - «Մեզ մոտ արտահանումը մի քանի անգամ քիչ է, քան ներկրումը: Ինչ-որ չափով այդ բացասական սալդոն կոմպենսացվում էր այդ տրանսֆերտների միջոցով: Հիմա տրանսֆերտները մեզ մոտ կնվազեն, մեր տնտեսությունը չի զարգանում, դա բերում է նրան, որ այդ առևտրային սալդոն չի լավանա: Սա նշանակում է, որ մենք ընդհանուր առմամբ մեզ մոտ ուժեղանալու է արտարժույթի արտահոսքը Հայաստանից: Սա նշանակում է, որ մեր արժութային պահուստները քչանալու են, սա նշանակում է, որ մենք խնդիր կունենանք արտաքին պարտքը մեծացնելու: Այ այս շղթան աշխատելու է»:

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով, ըստ տնտեսագետի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրումը հայկական դրամի վրա էլ ազդեցություն կունենա․ - «Եթե մեզ մոտ արտարժույթի արտահոսքը սկսի մեծանալ, իսկ դոլարի ներհոսքը սկսի քչանալ, սա նշանակում է, որ մեզ մոտ արտարժույթի քանակը կսկսի քչանալ: Իսկ այն, ինչ քիչ է, սկսում է թանկանալ․․․ Սկզբից կարող է լինել դոլար - դրամ փոխարժեքի բարձրացման միջոցով, որը կխթանի գնաճը»:

Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով, ռուբլին Հայաստանում նույնպես արժեզրկվել է: Փետրվարի 24-ից դրամը ռուբլու համեմատ արժեվորվել է մոտ 4 տոկոսով: Ռուբլու ամենացածր փոխարժեքը գրանցվել է երեկ՝ 1 ռուբլին արժեցել է 13.33 դրամ: Այն դեպքում, երբ փետրվարի 24-ին 1 ռուբլին 11.64 դրամ էր:

«Ազատության» հետ զրույցում ընտանիքներն արտագնա աշխատանքով պահող մարդիկ տարակուսում էին՝ նման իրավիճակում արժե՞ մեկնել Ռուսաստան, թե՞ ոչ:

«Ռուսականով ենք վճարվում 30-35 հազար ռուբլի: Արժեքազրկվել է շատ, առանց այդ էլ ստացածներս մի մեծ բան չէր, հիմա էլ կրկնակի ենք տուժում: Անորոշ վիճակ է բոլոր խոպանչիների մոտ», - ասաց նրանցից մեկը:

Հարկ է նաև նշել, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2012 թվականի տվյալների, ԱՊՀ-ում Հայաստանի առևտրային առաջին գործընկերը Ռուսաստանն է, երկրորդը՝ Ուկրաինան:
XS
SM
MD
LG