Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կայցելի Ժնև


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային հանդիպման ժամանակ, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային հանդիպման ժամանակ, արխիվ

Մարտի 5-7-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելություն կկատարի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը:

Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ժնևում Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG