Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միավորման հնարավորությունը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի դիտարկում երկրին Ղրիմի միավորման հնարավորությունը:

Միաժամանակ, նա նշեց, որ ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից է, և տվյալ տարածքում բնակվող հանրությունը ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը, հետևաբար՝ Ղրիմի բնակիչները իրենք պետք է վճռեն տարածաշրջանի ապագան: Պուտինը հիշատակեց, մասնավորապես, Կոսովոյի օրինակը:

Ռուսաստանի նախագահը նաև հավաստիացրեց, որ զինված և առանց տարբերանշանների զինվորական համազգեստով անձինք, որոնք Ղրիմում վերահսկողություն են հաստատել մի շարք ռազմավարական օբյեկտների նկատմամբ և որոնք ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններում ներկայացվում են որպես ենթադրաբար ռուսաստանցի զինծառայողներ, իրականում «Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչներն են:

Ուկրաինա ռուսական զորք մտցնելու հնարավորության կապակցությամբ Պուտինը հայտարարեց, թե դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, սակայն հնարավորություն կա:


Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG